Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Տարածաշրջանում սպասեք սրացումների

Տարածաշրջանում  սպասեք սրացումների
23.05.2023 | 22:28

Հայաստանում են գտնվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ)՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսը և Պատրիկ Պրայորը:

ՄԹ պետնախարարի և Պենտագոնի ռազմական հետախուզության վարչության երկու բարձրաստիճան աշխատակիցների ժամանումը, որոնց առաջադրանքները ներառում են հետախուզական և տեխնիկական միջոցներ հավաքելը, և ՄԹ ու ԱՄՆ ղեկավարությանը ռազմաքաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվություն տրամադրելը, որոշակի մտքեր և հարցեր է առաջացնում։

Ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում երեք պրոֆեսիոնալ հետախույզներ խոսել Հայաստանի կառավարության հետ, նկատի ունեմ կառավարչի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, բավական հետաքրքիր է, թե ինչի կհանգեցնի այս այցը։

Հիմա ի՞նչ սպասել անգլոսաքսերի այս այցից, պատասխանեմ հայտնի Իռլանդական մի ասացվածքով. «Եթե երկու հարևան կռվում են, նշանակում է` երեկ նրանցից մեկի տանն անգլիացի է գիշերել»…

Ասել է` տարածաշրջանում սպասեք սրացումների:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ