ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փոխելով բանակցողին՝ հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից

Փոխելով բանակցողին՝ հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից
10.03.2023 | 10:39

Եթե մինչև աշուն հայ ժողովուրդը չկարողանա (կամ չցանկանա) իշխանությունից հեռացնել Նիկոլին, ապա 2024թ.ստիպված է լինելու է ընդունել նոր լայնածավալ, պատերազմի մարտահրավերը: Կարողանալու՞ ենք դիմագրավել այդ պատերազմին, թե ո´չ` դժվար է ասել:


Կյանքն արդեն ապացուցել է, որ պատերազմի պատճառը ոչ թե Արցախն է կամ Սյունիքը, կամ Ջերմուկն ու Սոթքը, այլ Նիկոլն է: Հիմա միայն անգրագետը չի հասկանա այս պարզ ճշմարտությունը:
Պարտության և կապիտուլյացիայի սիմվոլ Նիկոլը, մինչև ականջներն արդեն խրվել է բանակցային ճահիճի մեջ, որտեղ ոչ մի հենարան կամ կախման կետ այլևս չունի: Ինչպես դիպուկ բնութագրել է Սերժ Սարգսյանը, Նիկոլը հիմա ոչ թե բանակցում է, այլ գտնվում է տարբեր ազդեցության կենտրոնների ճնշման տակ, և ստիպված է լինում հակասական, հաճախ նաև այսուայն կողմ շպրտվող քաղաքականություն վարել: Արդյունքում նա հեռացել է Արցախի ու Հայաստանի նվազագույն շահերը հետապնդող բոլոր հնարավոր նպատակակետերից: Իսկ այսպես կոչված խաղաղության օրակարգի ժամանակն արդեն սպառվում է, իր հետ սպառելով նաև դրան հասնելու պոտենցիալ երաշխիքներն ու սակավ ռեսուրսները:


Նիկոլի «դիվանագիտական» անմիտ մանեվրներն ու «քաղաքական» տվայտանքներն այլևս առոչինչ են: Դրանք գործել և գործում են ի վնաս հայ ժողովրդի: Նույնիսկ 2021թ. ամռանը Հայաստանի բանակցային դիրքերը, Արցախի ու ՀՀ անվտանգության և կայուն խաղաղության հասնելու հարցերում, ավելի նպաստավոր էին, քան հիմա է:
2021թ. վերընտրելով Նիկոլին, Հայաստանը կորցրեց արժանապատիվ խաղաղություն ունենալու հնարավորությունը: Ավելին` Նիկոլի շնորհիվ Հայաստանը կորցնում է նաև իր ռազմավարական միակ դաշնակցին, միջազգային մյուս գործընկերներին ու աջակիցներին: Փոխարենը` Ադրբեջանն է ընդլայնում իրեն աջակցող երկրների շրջանակը:
Վերջին պահին փոխելով բանակցողին, գոնե հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից ու ցեղասպանական ռիսկերից: Բացի այդ, կան իրավիճակից դուրս գալու տարբերակներ, բանակցային ռեալ օրակարգեր, վերափոխվող միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր շահեր ու հնարավորություններ, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: Դրան հասնելու համար պետք է փոխվի գլխավոր բանակցողին ու բանակցային թիմը, ովքեր կաշկանդված չեն լինի պարտության ուղիղ պատասխանատվության ու Նիկոլի վարած ակնհայտ սխալ քաղաքականության ընթացքով:


Հայաստանին ու Արցախին սպասվող տագնապալի ապագան ազդարարող բոլոր կարմիր լույսերն արդեն վառվում են: Ժամանակն աշխատում է ոչ թե տարիով, այլ ամիսներով: Այսպես շարունակելու դեպքում համարեք, որ Թուրքիային ու Ադրբեջանին այլևս ոչինչ չի խանգարելու Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու համար:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 7875

Մեկնաբանություններ