38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չինաստանն անցնում է եռաչափ տպիչով ստեղծված մինի էլեկտրամեքենաների արտադրության

Չինաստանն անցնում է եռաչափ տպիչով ստեղծված մինի էլեկտրամեքենաների արտադրության
14.12.2019 | 00:45

Ընդամենը 6000 եվրոյով չինական XEV ստարտափը կսկսի YoYo էլեկտրական միկրոմեքենաների արտադրությունը: Այս մասին գրում է motor.ru-ն ու հավելում՝ խոսքը ոչ թե սովորական արտադրության, այլ եռաչափ տպիչով տպելու մասին է:
«Տպագրվելիք» ավտոմեքնենան ընդամենը 2.5 մ երկարություն ու անչափ պարզ կառուցվածք կունենա: Այն կազմված կլինի մոտ 60 տարբեր մասերից»,- գրում է աղբյուրը:


Նշվում է, որ XEV ստարտափը եռաչափ տպիչի միջոցով կկարողանա տպել մեքենայի բոլոր մասերը՝ բացառությամբ ապակիներից, անիվներից ու մի քանի այլ դետալներից:

«Այն համալրված կլինի 7.5 կվտ հզորությամբ էլեկտրական շարժիչով: Մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա անցել մինչև 150 կմ տարածություն ու զարգացնել առավելագույնը 150 կմ/ժ արագություն: Սերիական արտադրությունը կմեկնարկի 2020-ին»,- նշում է աղբյուրը:

Դիտվել է՝ 7737

Մեկնաբանություններ