Xiaomi ընկերությունը ջերմաստիճանը կարգավորող «խելացի» վերմակներ է արտադրել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Չինական ընկերության արտադրության վերմակներն «աշխատում են» կա՛մ էլեկտրականությամբ, կա՛մ գրաֆենով: Ի դեպ, դրանք էլեկտրական մեծ հզորություն չեն պահանջում՝ ընդամենը 24 ՎՏ:
Նշվում է, որ «խելացի» վերմակներն արձանագրում են մարդու մարմնի ջերմաստիճանն ու կարգավորում վերմակի ջերմաստիճանը այնպես, որ մադը ո՛չ շոգի, ո՛չ մրսի:
Նշենք նաև, որ ընկերությունը «խելացի» ներքնակ և բաճկոն ավելի վաղ էր թողարկվել: