Չար կախարդների թռչող ցախավալը մուլտֆիլմերից ու հեքիթաներից իրականություն է տեղափոխվել: Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է էլեկտրական թռչող ցախավելը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Toyota-ի պաշտոնական կայքէջին:
«E-broom անվանումը ստացած ցախավելի նախատիպը Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում հանդիպող ցախավելի նմանությամբ է թողարկվել: Դրանով, իրոք, հնարավոր է տեղաշարժվել: Ճիշտ է՝ թռչել հնարավոր չէ, բայց հատուկ նստելատեղի ու անվաչմուշկի միջոցով հնարավոր է ճանապարհ անցնել»,- գրում է աղբյուրը:
Կայքը փոխանցում է, որ սարքը, ըստ երևույթին, մասշտաբային վաճառքի չի հանվի: Այն հիմնականում կօգտարգործվի շոուների ու ելույթների ժամանակ: