ԿԳՄՍ նախարարության որոշ աշխատակիցների աշխատավարձը կրճատվել է 5 տոկոսով
10.09.2019 | 01:06
Հայրենի կառավարության սուպերնախարարություններից մեկում՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, դեռ փորձում են հասկանալ՝ ով ում բարեկամն է: Կրճատումների կամ, իշխանությունների բառով ասած, օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել, որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանք էլ ստիպված համակերպվել են այլ վարչություն կամ բաժին տեղափոխվելու իրողության հետ: «Մշակույթի նախարարության հիմնականում օժանդակ բաժինների կամ վարչությունների պետերին ու նրանց տեղակալներին առաջարկել են տեղափոխվել այլ վարչություն կամ բաժին: Հետաքրքիր է, որ պետերին առաջարկվել է շատ ավելի ցածր պաշտոն, քան նրանց տեղակալներին: Վարչության պետերից երեքը, օրինակ, հրաժարվել են մնալ սուպերնախարարությունում սկսնակի կարգավիճակով, իսկ այն մարդիկ, որոնք համաձայնել են ու տեղափոխվել այլ վարչություն ու բաժին, աշխատավարձի հետ կապված խնդիր ունեն. նրանց աշխատավարձը կրճատվել է 5 տոկոսով, ինչն օրենքի խախտում է: Տարիներ ի վեր մարդիկ վերապատրաստվել, տարբեր դասընթացների են մասնակցել, որ չնչին տոկոսով ավելանա աշխատավարձը, այժմ պարզվում է, որ զրկվել են վաստակածից»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ մշակույթի նախկին նախարարության բովանդակային վարչություններն ու գործակալությունները սպասում են օպտիմալացման երկրորդ փուլին. «Խոսակցություններ կան, թե գործակալությունները կարող են կոմիտեների վերածվել, ինչը բավական երկար գործընթաց է, կառավարությունը պետք է օրինագծով հանդես գա: Մտահոգիչն այն է, որ չգիտենք` կոմիտե դառնալուց հետո կմնա՞նք մեր աշխատատեղում, թե՞ ոչ: Օրենքի համաձայն՝ կոմիտեները կարող են ձևավորվել բոլորովին նոր հենքի վրա, նոր մարդկանցով»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ