Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար մրցակցությունը Թունիսի ու Նիգերիայի ընտրանիների միջև ավարտվել է վերջինիս հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակը Օդիոն Իգալոն է: Նիգերիայի ընտրանու համար սա ազգերի գավաթի խաղարկությունում ութերորդ նմանատիպ նվաճումն էր: Տեղեկացնենք, որ գլխավոր եզրափակիչն այսօր է: ՈՒժեղագույնի կոչումը վիճարկելու են Ալժիրի ու Սենեգալի հավաքականները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ