Ես լույս եմ
ՈՒ չեմ ճառագում…
Լույսդ տուր ինձ, Տեր,
Թևելու համար։
Տեր, Դու գիտես,
որ ես կարող եմ թռչել,
Դու գիտես, որ ես սիրում եմ թռչել,
Տուր թևեր, Տեր իմ,
Բարձրանալու վեր`
Քեզ մոտ հասնելու,
Նուրբ էությանդ մի պահ հպվելու,
Քո մեջ լցվելու,
Տարրալուծվելու…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ