Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Թուրքիան պաշտոնապես կանդամակցի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին

Թուրքիան պաշտոնապես կանդամակցի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին
17.11.2017 | 12:36

Ինչպես հայտնի է, Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ.-ին ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ներկայումս գործում են նման 9 կենտրոն։ Փոխգործակցությունն աջակցում է անդամ երկրների գիտության զարգացմանը։

Հայաստանում գործող կենտրոնի պաշտոնական անդամներն են Իրանը, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը։ Վերջիններիս միանալը զգալիորեն ընդարձակում է գործունեությունը դեպի Կենտրոնական Ասիա, այդ պատճառով էլ նախապես «Հարավարեւմտյան տարածաշրջանային կենտրոնը» վերանվանվեց «Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն»։


Նոյեմբերի 17-ին Թուրքիան պաշտոնապես կանդամակցի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին։
Պայմանագիրը կնքելու նպատակով կհյուրընկալվի աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը։
Արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին ժամը 11:30-ին ՀՀ ԳԱԱ Նախագահությունում (հասցե՝ Բաղրամյան 24):

Դիտվել է՝ 3484

Մեկնաբանություններ