ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեոնարդո դի Կապրիոյին անվանել է խելագար Մարս թռչելու ցանկության համար: Նրանց երկխոսությունը տեղի է ունեցել ամենամյա փառատոնում, որն անցկացվում է Սպիտակ տան հարակից մարգագետնում: Քննարկմանը մասնակցել է նաև բնապահպան Կատարին Հեյհոուն: Հենց նա է սկսել Մարսի գաղութացման մասին թեման, որ փորձում է Իլոն Մասկը: Բնապահպանի կարծիքով՝ միայն խելագարները կարող են գրանցվել այդ ծրագրում:
Լեոնարդո դի Կապրիոն առանց երկար մտածելու պատասխանել է. «Իսկ ես գրանցվել եմ»: Բարաք Օբաման պատասխանել է, որ նա խելագար է և բոլորը դեռևս կհասցնեն համոզվել: