Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Թանգարանային միջազգային գիտաժողով Երևանում

Թանգարանային միջազգային գիտաժողով Երևանում
17.10.2015 | 10:50

ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեն, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան Երևանում կազմակերպում են ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի (MPR) տարեկան գիտաժողովը, որի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը։ Գիտաժողովի հիմնական աշխատանքներն ընթանալու են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Գիտաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու աշխարհի 16 երկրների տարբեր թանգարանների մարքեթինգի և հանրահռչակման մասնագետներ:

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ