ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի 10-ամյակին նվիրված հոբելյանական նիստ:
Նիստը վարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հոբելյանական նիստի ժամանակ ԿԳ նախարարությունը «Գիտության աշխարհում» հանդեսի խմբագրությանը հանձնել է ԿԳ նախարարության ոսկե մեդալ, իսկ խմբագրակազմի առավել աչքի ընկնող անդամներին` ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԳՊԿ պատվոգրեր, վաստակագրեր և ոսկե մեդալ: