Արգենտինայում հայտնաբերվել են հսկա դինոզավրի քարացած ոսկորներ, որին համարում են երկրի վրա երբևէ ապրած ամենախոշոր արարածը: Դատելով դինոզավրի կոնքոսկրերից, այդ կենդանու երկարությունը հասել է 40 մետրի, հասակը` 20 մետրի (յոթհարկանի շենքի բարձրության), քաշը` ենթադրաբար 77 տոննայի (14 աֆրիկյան փղեր): Գիտնականների կարծիքով` այն տիտանոզավրի նոր տեսակ է, որը խոշոր խոտակեր դինոզավր է` կավճային դարաշրջանից եկող: