Մայիսի 6-8-ը Հաագայում տեղի կունենա «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կազմակերպության խորհրդի նիստը, որին կմասնակցի Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ որպես կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ:
Հավաքի շրջանակում Տիգրան Զարգարյանին տրվելու է «Էլեքթրոնիք փաբլիշինգ թրասթ ֆոր դիվելոփմենթ» հիմնադրամի 2013 թվականի դիպլոմը՝ գիտական հաղորդակցության բնագավառում բաց մատչելիության սկզբունքների տարածման և հանրահռչակման համար։