Սոցիալական ցանցերի միջոցով ՀՀ կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները տարածել են հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
«Հարգելի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ և նրանց սատարողներ,
Ապրիլի 29-ին՝ երեքշաբթի, ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3:
Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին, և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները»:
Հատկանշական է, որ երեկ Արմեն Աշոտյանը վերանշանակվեց Կրթության և գիտության նախարարի պաշտոնում: