Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Բարաք Օբամա. «Մենք գիտենք, թե ուր կարող է տանել երկխոսության ու համագործակցության ուղին»

Բարաք Օբամա. «Մենք գիտենք, թե ուր կարող է տանել երկխոսության ու համագործակցության ուղին»
23.03.2014 | 12:27

«Եթե Իրանը օգտվի իրավիճակից, Նովրուզը ոչ միայն նոր տարվա սկիզբ կդառնա, այլև՝ Իրանի պատմության, աշխարհում նրա դերի մեջ նոր էջ կդառնա, այդ թվում՝ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորման առումով»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում: Ըստ նրա՝ երկար տարիների մեջ առաջին անգամ հնարավորություն կա նոր ուղի սկսելու: «Եթե Իրանը կատարի իր միջազգային պարտականությունները, մենք գիտենք, թե ուր կարող է տանել երկխոսության, ավելի շատ վստահության ու համագործակցության ուղին: Դա կնշանակի ավելի շատ հնարավորություններ իրանցիների համար առևտրի ոլորտում ու մնացած աշխարհի հետ կապերի հաստատման հարցում»,-հայտարարել է Օբաման: Նա նշել է, որ ինքը պատրանքներ չունի, գործընթացը բարդ է լինելու, սակայն համաձայնության հնարավորություն կա, եթե Իրանը գիտակցված քայլերի գնա, որպեսզի աշխարհին համոզի, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ