Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ

ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ
22.03.2014 | 16:57

«Ղրիմյան իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ն չի կարող իր հարաբերությունները պահպանել ՌԴ-ի հետ այնպես, ինչպես նախկինում էր»,- նախօրեին Բրյուսելյան համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՌԴ-ի ռազմական ներխուժումը Ուկրաինա առաջացրեց շատ լուրջ ճգնաժամ բեռլինյան պատի փլուզումից հետո: Նա հիշեցրել է, որ այն եզակի նախադեպ չէ, այլ դառնում է վարքի մոդել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ սառեցված հակամարտությունները՝ Մերձդնեստրը, Հարավային Օսիան, Աբխազիան, Ղրիմը մոտ են իրենց սահմաններին: Եվ, ըստ նրա, այդ հակամարտություններին միավորում է մեկ բան. մի մեծ երկիր որոշել է միակողմանի սրբագրել միջազգային օրենքները:

Ռասմուսենը նշել է, որ հույս կար՝ ռևիզորի վարքը մնացել է 19-րդ դարում, մինչդեռ՝ այն կյանքի է կոչվում նաև 21-րդ դարում: Իսկ դա, ըստ նրա, հանգեցնելու է ոչ թե համագործակցության, այլ՝ հակամարտության: Եվ այսօր իրենք պետք է մտածեն ապագայի համար պատասխան տալու մասին:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ