ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Համատարած «էլիտար» միջակությունը ժողովրդին դարձրել է իրարամերժ

Համատարած «էլիտար» միջակությունը ժողովրդին դարձրել է իրարամերժ
17.09.2024 | 08:42

Մի տեսակ շատ եմ սկսել նախանձել իսպանացիներին, բելգիացիներին, շվեդներին ու դանիացիներին, հոլանդացիներին ու հատկապես անգլիացիներին, ովքեր հպարտությամբ ասում են. «Ես թագավորին եմ հավատարիմ»:

Ու մտովի պատկերացնում եմ, թե ի՜նչ սքանչելի կլիներ, ինչքա՜ն հզոր կլինեինք, եթե մենք էլ, համաձայն ավանդության, հպարտությամբ ասեինք. «Ես Հայոց գահին ու գահակալին եմ հավատարիմ»։ Ու էստեղ խոսքը ոչ թե ձևի, այլ փիլիսոփայության մասին է։

Չեմ հիշում Երրորդ Հանրապետության պատմության մեջ մի առաջնորդի, ում կարելի կլիներ ասել. «Ես իմ նախագահին, վարչապետին եմ հավատարիմ»: Խնդիրը ո'չ թե ժողովրդի չկամության մեջ է, այլ այդ առաջնորդների որակների։

Ու այս համատարած «էլիտար» միջակությունը ժողովրդին դարձրել է իրարամերժ, ինքն իրեն ատող, ինքն իր նկատմամբ ծայրահեղ հոռետես, ավելի շատ այլասեր, քան ինքնասեր:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 172

Մեկնաբանություններ