ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հակառուսականություն և արևմտյան պրոյեկտի «ազգայնականներ»

Հակառուսականություն և արևմտյան պրոյեկտի «ազգայնականներ»
24.09.2023 | 07:24

1924 թվին Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր աշխատությունում հստակ բացատրեց, որ Հարավային Կովկասը կարող է լինել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ռուսաստանի ազդեցության տակ։

Այս առումով, կան երկու կատեգորիայի մարդիկ, որոնք, գտնվելով քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր են մեր ժողովրդի համար:

1. Հակասովետ, հակառուս, հակաՌուսաստան անձինք։

2. Արևմտյան պրոյեկտի «ազգայնականներ»։

Առաջին կատեգորիայի մարդիկ քաղաքականության մեջ վտանգավոր են, որովհետև Ռուսաստանի հանդեպ իրենց այս կամ այն բացասական վերաբերմունքը կամ Ռուսաստանի «այգին քար գցելու» ցանկությունը մեր ժողովրդի համար ճակատագրական պահերին թույլ չի տալիս կայացնել, միգուցե ոչ պոպուլյար, բայց ճիշտ որոշումներ։ Այս մարդկանց մեջ, որպես կանոն, հակառուսականության ԵՍ-ը հաղթում է պրոռուսական կողմնորոշում ունենալու կենսական անհրաժեշտության գիտակցությանը։

Երկրորդ կատեգորիայի մարդիկ վտանգավոր են քաղաքականության մեջ, որովհետև փորձում են ժողովրդին համոզել, որ մենք ոչ մեկի կարիքը չունենք, որ մենք ինքնուրույն կարող ենք ոտքի կանգնել, ինչն իհարկե սուտ է, ավելին` կուտ է։ «Ազգայնականության» մոլուցքը, իրականում՝ ԵՍ-ը, այստեղ նույնպես հաղթում է պրոռուսական կողմնորոշման անհրաժեշտության գիտակցմանը։

Իրական հայ ազգայնականի արտաքին կողմնորոշումը կարող է լինել խիստ մոտիվացված պրոռուսական, քանի որ միայն ռուսական կառավարման մոդելն է հնարավորություն տալիս մեր ազգային արժեհամակարգի և ընտանիքի շուրջ ստեղծել արտաքին ազդեցություններից և հարվածներից պաշտպանող պատնեշ։ Հենց այս գիտակցմանը, իր կյանքի վերջին տարիներին, եկավ Գարեգին Նժդեհը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ