ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ձեզ հավատացող, վստահող մարդկանց իրավունք չունեք հուսախաբ անել

Ձեզ հավատացող, վստահող մարդկանց իրավունք չունեք հուսախաբ անել
18.05.2023 | 23:13

Ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան պատկերացնում ենք:

Նաև այնքան անհույս չէ, որքան պատկերացնում ենք։

Մեռնելիս խռխռացնե՞լս որն է:

Հանձնվե՞նք, չպայքարե՞նք այլևս:

Ընկճվելն ու ընկճախտից մեռնե՞լս որն է:

Սկսել է պետք, այդ պայքարի հույսին թևեր է պետք տալ, այդ հույսի հետևից գնալ, համախմբվել ու պայքարել։

Խորհրդային տարիներին Տավուշի մարզի սարերից մեկի գագաթին ընկերներով որոշեցինք խաչ դնել։ Մեզ թվում էր՝ խաղ ու պար է, շատ հեշտ ու արագ կբարձրանանք, դժվար բան չկա։ Սակայն, բարձրանալով ստիպված էինք բավականին բարձունքներ ու դժվարություններ հաղթահարել, մացառուտներ ու սարալանջեր, անանցանելի ու երկար:

Ամոթից հետ չդառանք, մեծ դժվարությամբ «կիսամեռ» վիճակում տեղ հասանք ու այդ մեծ խաչը տեղադրեցինք։

Մինչդեռ հեռվից ինչքա՜ն հեշտ ու հանգիստ էինք պատկերացնում:

Իհարկե իրականությունն այլ է, սակայն եթե սկսում ես մեծ պատասխանատվությամբ ու հաջողության հասնելու վճռականությամբ, պետք է սկսես:

Դժվարն սկսելն ու նպատակին անպայման հասնելու ցանկությունն է՝ ամեն գնով, ամեն կերպ ու վճռական՝ զրկանքների պատրաստ:

Ձեզ հավատացող, վստահող մարդկանց իրավունք չունեք «ֆանարիկներով» ու անիմաստ քայլերով, երթերով հուսախաբ անել, բավարարվել ԱԺ ամբիոնից ելույթներով ու արդյունքում խեղճանալուց ու «պարոն, հարգարժան վարչապետին» միայն հարցեր ուղղել, իմանալով թե նա ինչ է պատասխանելու կամ «կրուտիտ» անելու:

Ու հեռու մնալ սուտիմուտի գեներալներից, արդեն սրանց հետ հարաբերվածներից, նախկինում վարկաբեկվածներից, մի քանի լարերի վրա «քյանդրբազություն» արածներից:

Մի խոսքով, լուրջ ու կազմակերպված գործ է պետք անել, «զանգ» կախել՝ ճառ ասելու փոխարեն:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3997

Մեկնաբանություններ