ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Միացյալ Նահանգները հասել է խայտառակ մի եզրի, որից այն կողմ անդունդ է

Միացյալ Նահանգները հասել է խայտառակ մի  եզրի, որից այն կողմ անդունդ է
07.08.2024 | 18:51

Գլոբալիստների կողմից կրթական համակարգի վերացման հետևանք ազգի դեգրադացիան, որը չէր կարող չդեգրադացնել նաև քաղաքական էլիտային, արդեն թույլ է տալիս խոսելու ամերիկացիների տոտալ մտավոր հետամնացության մասին:

Այսպես, Քամալա Հարիսն ասում է քաղաքական միջոցառման ժամանակ, թե, իբր, ինքը պիտի բալանս գտնի կոշտության և բոզության միջև (bitch – անգլերեն բոզ է նշանակում, ռուսները թարգմանում են դա сука, son of a bitch – сукин сын, բայց հայերենով դա պետք է լինի «բոզի տղա», սխալ կլինի թարգմանել «շանորդի»): Եվ այդ հանճարեղ մտքից հետո հռհռում է գժի պես՝ կասկածի տակ դնելով իր հոգեկան առողջությունը: Բայց Հարիսը հոգեկան հիվանդ չէ, նա պարզապես իսկական ամերիկացի է՝ բութ, անդաստիարակ, անկիրթ, տգետ: Եվ վաղը նա է տնօրինելու աշխարհի ամենամեծ զինանոցը, աշխարհով մեկ սփռված 800 ռազմաբազաները, հարյուրավոր գործակալական ցանցերը տարբեր երկրների գլխին:

Ավելորդ է ասել, որ նման հզոր քաղաքական ելույթ անհնար է պատկերացնել, ասենք, Էյզենհաուերի, Քենեդու, Նիքսոնի, Ֆորդի կատարմամբ: Ավելին, Օբամայից էլ չէիր լսի, ի վերջո, նորմալ կրթություն էր ստացել: Կրթական մակարդակով Հարիսին շատ մոտ է Թրամփը, որը կյանքում գիրք չի կարդացել (իր իսկ ասելով)՝ կարդացել է միայն թերթերի վերջին էջերը սնանկությունների հայտարարություններով, բայց Թրամփն էլ, մեղմ ասած, անասուն չէ դրա պես:

Եվ զարմանալի չէ Հարիսի ռեյթինգի աճը, ինչից արդեն վախենում են Թրամփի շտաբում, քանզի ամերիկացու համար նա հարազատ է, Հարիսը շարքային ամերիկացուն հավասար անասուն է՝ անդաստիարակ, բութ, տգետ խայտառակություն, մի անասելի տավարի կնիկ:

Կոնկրետ հայերի համար (ոչ հայ իշխանության) Հարիսի հաղթանակն ավելի ձեռնտու է, քանզի այդ դեպքում Միացյալ Նահանգներն ավելի շուտ կկործանվի:

Նշանակում է՝ աշխարհում կվերանա գրանտակերությունը, դեմոկրատիայի և նեոլիբերալիզմի տարածումը, իսկ աշխարհի երկրների գրանտակերներն ու գործակալները կմնան անգործ, կենթարկվեն օստրակիզմի և կմաքրեն էկոլոգիան:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5064

Մեկնաբանություններ