ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խորհրդային սահմաններում պետություն ունենալու ցանկությունը անհամատեղելի է մեջքով դեպի Ռուսաստան պտտվելու հետ

Խորհրդային սահմաններում պետություն ունենալու ցանկությունը անհամատեղելի է մեջքով դեպի Ռուսաստան պտտվելու հետ
13.07.2024 | 16:03

Ուկրաինական իրադարձությունների հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ Մայդանի արևմտյան շահառուները առաջնային նպատակ են ունեցել ամբողջական ազդեցություն սահմանել սևծովյան ողջ ավազանի վրա, ճնշել ու մեկուսացնել ռուսական սևծովյան նավատորմը։ Ռուսների կազմակերպած Ղրիմի օպերացիան, այս առումով, եղել է հարկադրված նախաձեռնություն, այլապես ոչնչանալու էր Ռուսաստանի ռազմավարական դերակատարությունը Սև ծովում։ Ու այստեղ երկրորդական է, թե պատմականորեն ում են պատկանել Ղրիմի թերակղզին ու Սևաստոպոլի նավահանգիստը։ Դրանք Ռուսաստանի ռազմավարական նշանակության առանցքային գոտիներն են։ Դեռ 1856 թ. Ղրիմի պատերազմն ավարտվեց այն բանից հետո, երբ Սևաստոպոլն ընկավ, ու Ռուսաստանը Սևաստոպոլի դիմաց հրաժարվեց պատերազմում նվաճած շատ ավելի ընդարձակ տարածքներից։

Պատահական չէ, որ 2022-ին սկսված ռազմական գործողություններից ի վեր, մասնավորապես բրիտանացիները, հաճախ էին հիշեցնում Ղրիմի պատերազմի օրինակով Ռուսաստանին սահմանափակումների ռեժիմ պարտադրելու կարևորությունը։ Սա արդեն նշանակում էր, որ, անկախ ելքից, Ուկրաինան գործիք ու մանրադրամ է այս պատերազմում։ Որովհետև, եթե սա լիներ իսկապես Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի դեմ, ուկրաինացիները պարզ մի բան կհասկանային, որ պատերազմի ելքը վճռվելու է ոչ թե Ղրիմում, այլ՝ Դոնբասում։ Ղրիմն ու Սևաստոպոլը անգլոսաքսոնական Արևմուտքի տեսանկյունից են վճռորոշ, ու քանի որ պատերազմը ֆինանսավորում են հենց նրանք, հետևաբար, «շամպայն» էլ պատվիրում են նրանք։ Նրանք տրամադրում են ռեսուրսներ, զինատեսակներ, որոնք պետք է մաքսիմալ վնաս պատճառեն Ղրիմին, սևծովյան ռուսական նավատորմին, Ղրիմի կամրջին, այն դեպքում, երբ դրանց օգտագործումը դոնբասյան ճակատում, զուտ ռազմական տեսանկյունից, շատ ավելի արդյունավետ կլիներ, մինչև 150 կմ խորության վրա կխափանեին ռուսական ուժերի օպերատիվ-մարտավարական կառավարման օղակները, ռազմաճակատի մատակարարման գործընթացը։

Անգամ նախորդ ամռանը կազմակերպված ձախողված հակագրոհը, որի համար Ուկրաինան ստացել էր հսկայական քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, արևմտյան ռազմական ճամբարներում վերապատրաստված մի քանի բրիգադներ, նորից կոչված էր Զապորոժեից դեպի Ղրիմ ճեղքում ապահովելու համար, այլ ոչ՝ պատերազմում Ուկրաինայի հաղթանակի։

Ափսոս, որ 45-միլիոնանոց Ուկրաինայում մի պարզ բան չհասկացան՝ Ղրիմն ու Սևաստոպոլը եղել են Ուկրաինայի սահմաններում մի բանի համար միայն, որպեսզի մեջքով չպտտվեն դեպի Ռուսաստան։

Էլչիբեյից հետո Ադրբեջանում էլ էին հասկացել, որ խորհրդային սահմաններում պետություն ունենալու ցանկությունը անհամատեղելի է մեջքով դեպի Ռուսաստան պտտվելու հետ։ Ժամանակի ընթացքում սա հասկացել են նաև վրացիները։ Հայերն ի՞նչ են հասկացել։ Անգամ չեն հասկացել, որ ինչ-որ բաներ հասկանալ կարելի է և պետք է։ Վաճառականաամիրայական մտածողությունը խոր նստվածք ունի մեր մեջ։ Իսկ սա պետական մտածողություն չի ձևավորում, որը թույլ կտա նման բաները հիմնավորապես հասկանալ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7819

Մեկնաբանություններ