ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարո´ն փոխնախարար Daniel Danielian, զուրկ եք բարոյական նորմերից

Պարո´ն փոխնախարար Daniel Danielian, զուրկ եք բարոյական նորմերից
02.06.2024 | 22:03

Ընկերնե´ր ջան, շնորհակալ եմ բոլորիդ ձեր սրտացավության, զանգերի, նամակների համար:

Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախմբի հունիսմեկյան ելույթը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից սադրանքներով և հայհոյանքներով չեղարկելու, այն քաղաքական մրցակցության վերածելու փոխնախարարի տագնապալի քայլերը, խոսույթը («էս ամենը ես եմ կարգավորում», «ես կչեղարկեմ», «ես եմ որոշում», «ես թույլ չեմ տա ժամանակին համերգը սկսել», ե՜ս ե՜ս..), խամաճիկի կարգավիճակում հայտնվելը և իր անհավասարակշիռ գործողություններից բխող իմ զգացումներն ավելի խոցելի էին, քան այն, որ մենք տվյալ միջոցառմանը չմասնակցեցինք:

Համերգը սկսվեց մեկ ժամ շուտ` առանց հանդիսատեսի ներկայության: Դատարկ հրապարակում ելույթ ունեցող մանկական մյուս խմբերի համար սա մեծ հարված էր:

Պարո´ն փոխնախարար` @ Daniel Danielian, բոլոր ներկաները` նույնիսկ Ձեզ թիմակից, համոզվեցին, որ դուք զուրկ եք բարոյական նորմերից, հետևաբար` հասկանալի է, որ ժամանակին, դեռ մանկուց, ձախողել եք ձեր արժեքային համակարգի շուրջ աշխատանքերը: Համոզմունքներս վերահաստատվեցին, երբ իմացա, որ դուք մասնագիտությամբ խմբավար եք:

ՏաԼույսը սթրեսակայուն է, տիրապետում է ինքնակառավարման արվեստին և նման երևույթները միայն ամրապնդում են տալույսցիների ոգին:

Շատ սիրեք Ձեր երեխաներին, որ մեծանալով` չունենան բարդույթներ ու չարություն չսփռեն:

Եվ ընդհանրապես` շա՜տ սիրեք իրար:

ՈՒ մի´ ստեք:

Մարիա ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ.

Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին «Ազնավուր հիմնադրամը»:

Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով:

Միջոցառման կազմակերպիչն էլ «Ազնավուր հիմնադրամն» էր: Սպասում ենք արձագանքի:

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ