ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձեր և մնացածի հետևելն էլ մի օր բերելու է ձեր իսկ ճարահատույց փողոց դուրս գալուն

Ձեր և մնացածի հետևելն էլ մի օր բերելու է ձեր իսկ ճարահատույց փողոց դուրս գալուն
21.04.2024 | 11:12

Այն, ինչ հիմա կգրեմ, բացարձակ նպատակ չունի որևէ մեկին մեղադրելու, զուտ արձանագրում եմ այն իրականությունը, որն ակնառու է և հերթական անգամ փորձում մեր հայրենակիցների մտածողության և մոտեցումների հարցում որևէ փոփոխության հասնել:

Տավուշի մարզում թշնամուն հանձնվող գյուղերի բնակիչները, մեր ու մանուկ դուրս են եկել փողոց ու պայքարում են.

Այս ամենը հիշեցնում է, թե այս տարիների ընթացքում, այդ թվում անցած տարի սեպտեմբերին՝ Արցախի հանձման օրերին, ինչպես էինք օրերով խնդրում մարզերի բնակչությանը որպեսզի անտարբեր չլինեն, որպեսզի իրենց բնակավայրերում ընդվզեն, որպեսզի ոստիկանության ուժերը չկենտրոնանան Երևանի վրա, և Երևանում հնարավոր լինի պայքարը առաջ մղել, խնդրում էինք, աղաչում էինք՝ արձագանք չկար: Ասում էինք, որ Արցախը հանձնելուց հետո Տավուշի գյուղերն են հանձնելու, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տարածքներն են հանձնելու, ասում էինք, որ Արցախով ոչինչ չի վերջանալու, այլ ամեն ինչ նոր է սկսվելու՝ արձագանք չկար։

Շատ լավ հիշում եմ, թե 2021-ի ընտրությունների ժամանակ ինչպես էինք Ոսկեպարի բնակչությանը փորձում բացատրել, որ Փաշինյանը, իշխանության մնալու դեպքում, իրենց բնակավայրերն էլ է հանձնելու թշնամուն. չէին հավատում, շատերը ասում էին, որ աթոռակռիվ ենք անում: Էդ նույն գյուղերում Փաշինյանը մեծամասնության ձայներ ստացավ ընտրություններին, և այսպես շարունակ։

Հիմա ասածս ի՞նչ է. երբ Գեղարքունիքում կամ մեկ այլ մարզում նստած հետևում եք, թե ինչպես են Տավուշի բնակիչները փակել միջպետական ճանապարհը և պայքարում իրենց բնակավայրերի համար, հիշեք, որ տավուշցիներն էլ նստած հետևում էին, թե ինչպես էինք մենք պայքարում Արցախի համար։ Հետևելու արդյունքն է, որ այսօր իրենք ճարահատույց փողոցում են։ Հետևաբար, ձեր և մնացածի հետևելն էլ մի օր բերելու է ձեր իսկ ճարահատույց փողոց դուրս գալուն, որն արդեն լինելու է ուշացած։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ