ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պետական մակարդակով քարոզվող ռասիզմ

Պետական մակարդակով քարոզվող ռասիզմ
24.02.2024 | 16:56

Մարդասպան ադրբեջանցու հերոսացումը ևս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանը որպես պետություն ոչ թե հոգ է տանում իր քաղաքացիների մասին, այլ հոգ է տանում նրանց մասին, ովքեր հայ են սպանել. սա ռասիզմի հստակ դրսևորում է։

Եթե ուշադրություն դարձնեք, այդ պետությունն ամեն ինչ անում է մեկ իր դիվերսանտներին (ոչ թե շարքային մոլորված զինվորին), մեկ էլ հայ սպանող մարդասպաններին հետ բերելու համար։ Ոչ միայն հետ է բերում, այլև հերոսացնում է, թոշակ է տալիս, բնակարան, հարգում-պատվում ու դրանով իսկ խրախուսում հային սպանելը։

Սա պետական մակարդակով քարոզվող ռասիզմի ամենացցուն արտահայտությունն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի հայերը չէին կարող ապահով լինել Ադրբեջանի կազմում, դա անհնար է ատելության նման քարոզի պայմաններում։

«Եղբա՛յր, դու հայի արյուն թափեցիր, դրանից հետո քեզ կտեղափոխենք, հենց այդ րոպեից դու կհասնես Ադրբեջան, հենց այդ րոպեից դու ազատ կլինես, մեր պարոն նախագահը, լսո՞ւմ ես, ես քեզ ասում եմ. «Եղբայր, նա միշտ եղել է հայի գլուխը կտրողների կողքին․․․»,-այս բառերը մարդասպան բլոգերն ասում է 2020 թվականի հուլիսի 24-ի իր վիդեոուղերձում, որտեղ կոչ է անում ՌԴ-ում ապրող ադրբեջանցիներին բախումների գնալ հայերի հետ։

Երբ վերադարձավ Բաքու, հենց Ալիևին էլ շնորհակալություն հայտնեց։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հարևան պետության քաղաքականության մասին։ Այս ամենը տեղի է ունենում Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությունից 20 տարի անց:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ