ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բոլոր նորանկախ նախկին խորհրդային ժողովուրդները հայտնվեցին իմիտացված դեմոկրատիայի ճիրաններում

Բոլոր նորանկախ նախկին խորհրդային ժողովուրդները հայտնվեցին իմիտացված դեմոկրատիայի ճիրաններում
16.11.2023 | 15:11

Մարդկանց նման, մարդկային խմբերն ու, նույնիսկ, հասարակությունները կարող են լինել թույլ, անճարակ և, ամենից կարևորը՝ անլուրջ։

Լուրջ հասարակությունն ունենում է լուրջ նպատակներ, այդ նպատակների շուրջը ուժերի միավորում, ապրելու անսասան կամք, սեփական ուժեղ ու թույլ կողմերի գիտակցում, առողջ ինքնաքննադատություն և սեփական սխալները վեր հանելու և ուղղելու կամք ու ունակություն և այլն։

Անլուրջ հասարակությունը կամ էլ նպատակային ձևով դեպի անլրջությունը մղված փսևդոհասարակությունը լուրջ հասարակությանը հատուկ նման գծեր չունի։

Բանն այն է, որ ամբողջ աշխարհն ապրում է դաժան մրցակցության պայմաններում, և այդ մրցակցության մեջ հաղթող դուրս գալու ճանապարհներից մեկը, սեփական հզորացումին զուգահեռ, նաև մրցակցին թուլացնելն է։

Իսկ մրցակցին թուլացնելու ճանապարհները բազմաթիվ են, և դրա համար բավական է որևէ հասարակության հանել իր համար սովորական դարձած կյանքի բնական հունից և նետել նրան արտաքնապես կարծես թե ցանկալի, բայց, ըստ էության, անծանոթ և անորոշություններով ու անիմանալի ռիսկերով լի մի նոր վիճակ։

Նման երևույթի դասական դարձած օրինակը ԽՍՀՄ-ի կոլապսն էր և նրա մաս կազնող ժողովուրդներին նետելը դեպի արտաքնապես ցանկալի և միամիտների համար նույնիսկ բաղձալի դեմոկրատիա կոչեցյալի գիրկը։

Իրենց հոգեբանական կտրվածքով անհամատեղելի լինելով կյանքի կազմակերպման բուն դեմոկրատական սկզբունքների հետ՝ բոլոր նորանկախ նախկին խորհրդային ժողովուրդները հայտնվեցին իմիտացված դեմոկրատիայի ճիրաններում։

Իսկ աշխարհի երկրորդ հզորություն ԽՍՀՄ-ը ուժեղ մրցակցին թուլացնելու դասական տեխնոլոգիաներով վերածվեց ենթակա և չկայացած փսևդոպետականությունների խմբի։

Այդ տեխնոլոգիաները գործում են անվրեպ և շարունակում են ուժի մեջ մնալ հիմա էլ։

Ահա այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից մի քանիսը.

1․ Մրցակցության պրոցեսում ուրիշի ունեցածը կործանելը հարաբերական առաջընթաց է կործանողի համար։

2․ Այսինքն, եթե ուրիշը արդեն ինչ-որ բան չունի, դա համարյա նույնն է, որ դու դրանից ստեղծել ես։

3․ Գոյաբանական տեսանկյունից, աշխարհում ինչքան շատ լինեն հին մրցակիցներին պատկանող ամայացած տարածքները, այնքան լավ մնացածների համար։

4․ Եթե մրցակցից շատ ուժեղ ես, ապա նրանից խլում ես կարևոր արժեքները և դուրս գալիս կրկնակի օգուտով՝ նա արդեն դա չունի, իսկ դու ունես։

5․ Եթե այնքան ուժ չունես, որ խլես, ապա ոչնչացնում ես խնդրո առարկա արժեքը՝ օգուտ քաղելով նրանից, որ մրցակիցդ դա այլևս չունի։

6․ Կարևոր ռեսուրս է նաև նախկինում դաշնակից քո մրցակիցներին իրար հետ թշնամացնելը և այլն, և այլն։

Նման իրավիճակներից հեռու մնալու և ամեն քայլափոխին չտուժելու հիմնական միջոցներից մեկը բազմակողմանի լրջությունն է, որը, ավաղ, ոչ բոլորին է տրված։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ