ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, գոնե պիտի իմանալ, թե դա ինչ է

Երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, գոնե պիտի իմանալ, թե դա ինչ է
09.10.2023 | 06:55

Ինչպես սպասում էինք, Նիկոլի կողմից դավաճանական փաստաթղթեր ստորագրելուց և Ադրբեջանի տարածքում Արցախը ճանաչելուց հետո Իլհամ Ալիևի ախորժակն ավելի մեծացավ, ու արդեն բարձրաձայն խոսում է, այսպես կոչված, «անկլավների» և ինչ-որ 8 գյուղեր հետ վերցնելու մասին։

Ու թեպետ Նիկոլի մանկլավիկներն ու զոմբիները մեր բոլոր խայտառակ պարտությունները «հաղթանակ» են կոչում, Ալիևը ԵՄ ղեկավարներին պաշտոնապես հայտարարում է, որ իր հաջորդ քայլն այդ գյուղերի վերցնելն է լինելու, որին ականատես կլինենք մոտ ապագայում։

Որպեսզի մեր հայրենակիցները իրենց նեղություն տան մի քիչ հրաժարվել Նիկոլի տված կորեկից ու թեփից, և մի քիչ, շատ քիչ նայեն իրականությանը, կից քարտեզներով ներկայացնեմ, թե ինչ տարածքների մասին է խոսքը, և ինչ կարող է առաջ քաշել հայկական կողմը։

Այսպես՝ 1990-ականների պատերազմի ժամանակ ընդհանուր առմամբ Հայաստանին հաջողվել է Ադրբեջանից գրավել, իրականում ազատագրել մոտ 60 քկմ տարածք, որի մեջ մտնում են նաև Վերին Ոսկեպար, Տիգրանաշեն, Սոֆուլու և Բարխուդարլու «անկլավները», նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարևանությամբ երբեմնի ադրբեջանաբնակ մի քանի գյուղ ու Սարիգյուղի հարևանությամբ մի փոքրիկ տարածք։

Նույն ժամանակ Ադրբեջանը կարողացել է Հայաստանից գրավել մոտ 71քկմ տարածք, որի մեջ մտել են Արծվաշենը (51քկմ), Բերքաբերին պատկանող տարածքը (12քկմ), ինչպես նաև Տավուշի մարզի Սևքարի մոտակա տարածքը (մոտ 5քկմ) և այլ որոշ վայրեր։

2020թ․ պայմանավորված պատերազմից հետո Նիկոլը փաստացի Ադրբեջանին հանձնեց Հայաստանից ևս 150 քկմ տարածք, որից՝ Ջերմուկից մոտ 53 քկմ, Վարդենիսից մոտ 70 քկմ, ինչպես նաև տարածքներ ու ռազմավարական բարձունքներ Գորիսից ու Սիսիանից։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի հսկողության տակ կա Խորհրդային Ադրբեջանին պատկանող մոտ 60 քկմ տարածք։

Ադրբեջանի հսկողության տակ կա Խորհրդային Հայաստանին պատկանող մոտ 221 քկմ տարածք։

Հետևաբար, եթե ունենանք իրական հայկական իշխանություն, ապա նախ քայլեր կարվեն այս տարածքային մեծ տարբերությունը շտկելու ուղղությամբ, ոչ թե Ալիևին հնարավորություն կտրվի սպառնալիքներ հնչեցնել ու ձգտել դրանք իրականացնել Հայաստանի դդումների լռության պայմաններում։

Երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, գոնե պիտի իմանալ, թե դա ինչ է, ոչ թե թութակի պես կրկնել Ամերիկաներից, Եվրոպաներից ու Թուրքիաներից տված տեքստերը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4801

Մեկնաբանություններ