ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ է թողնելու իրենից հետո հայ ազգի պատմության ամոթի խորհրդանիշը

Ի՞նչ է թողնելու իրենից հետո հայ ազգի պատմության ամոթի խորհրդանիշը
01.10.2023 | 07:40

Սրանց լկտիության թափանիվը գնալով ավելի է արագանում։ Ամոթ ու աբուռ հասկացությունները սրանց հետ ոչ մի աղերս չունեն, չնայած, դրանք մարդկային հատկանիշներ են, ՉՄԱՐԴԸ դրանցից չի կարող ունենալ։

Փոխանակ սսկվեն, թեմայից չխոսեն, ամբողջ օրը դրած ֆեյք օրակարգ են տշում ու էս հոգեբանական լարված փուլում սեփական մորթին փրկելու տարբերակներ ման գալիս։

Էն «ապագա կա»-ին ծափ տվողներ` ո՞նց եք, այ հիմա երևի սրտներդ տեղն ընկավ, հոգիներդ էլ` փառավորվեց։ Բայց ասեմ՝ մղձավանջը դեռ չի պրծել, ընդհակառակը, անեն ինչ դեռ նոր-նոր սկսվում է։ Չէ, «սևթղթություն» չեմ անում, ուղղակի փորձում եմ, եթե իհարկե ստացվում է, սառը գլխով մտածել ու հստակ տեսնում եմ, որ էս վակխանալիան դեռ էլի սերիաներ ունի։

Փորձեմ շատ կարճ. առաջիկայում (հավանաբար, ամսի 5-ին) Նոյեմբերի 9-ից կհրաժարվի (անձնական օգտագործման դեսպան կոչվածն արդեն անոնս արեց), դրանով հնարավորություն կտա ՀՀ տարածքով միջանցք տալու իրականացմանը (եթե հիշում եք` դա անընդհատ շեշտում էր` «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Լաչինից բացի որևէ մեկ այլ միջանցքի մասին խոսք չկա»), էս առումով էլ ինքն իր ձեռքերին ազատություն կտա, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս կգա, Հռոմի ստատուտը կվավերացնի, ու՝ բարի գալուստ Սիրիա և Ուկրաինա։

Սա նրանից է, որ դա տենց էլ չհասկացավ ու չթողեց հասկացողներն էլ հասկացնեն, որ լացով ու մուրացկանությամբ գեոպոլիտիկա չեն իրականացնում։

Ո՞նց ասաց իր վերջին ասուլիսի ժամանակ` «Կթողնեմ` կտեսնեք»։ Հիմիկվանից կարող եք տեսնել կամ գոնե փորձեք պատկերացնել, թե ի՞նչ է թողնելու իրենից հետո հայ ազգի պատմության ամոթի խորհրդանիշն ու ամենահակահայ ազգադավը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3404

Մեկնաբանություններ