ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սիրելի բարեկամներ

Սիրելի բարեկամներ
18.09.2023 | 12:03

Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն.

ա) մասնակցությունն այս ընտրություններին աննախադեպ ցածր էր, սա ցավալի փաստ է, սակայն և հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին, որ քաղաքացին իրենցից որակապես ավելի բարձր ակնկալիքներ ունի,

բ) իշխող քաղաքական ուժը, վարչական ռեսուրսների համատարած գործադրման պայմաններում, այս ընտրություններին Երևանում ստացել է 2.5 անգամ ավելի քիչ ձայն, քան 2021 թ. համապետական ընտրություններին, սա ինքնին շատ բան է ասում այդ ուժի հանրային հեղինակության մասին,

գ) տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց՝ հնարավոր է, և դա ճանապարհ է բացում մեր երկրում քաղաքական մենաշնորհների վերացման և իրապես ժողովրդավարական զարգացման համար,

դ) երեկ բավական որակյալ աշխատանք են իրականացրել ընտրական հանձնաժողովների մեծ մասը և դիտորդական առաքելությունները (մասնավորապես մեր «Հայաքվե» առաքելությունը), դա հավելյալ գործոն է դառնում, որպեսզի մեր քաղաքացին համոզված լինի, որ ի վերջո մեր երկրում իր ձայնն է որոշելու, և արժևորի իր այդ մեկ կարևոր ձայնը,

ե) անկախ նրանից, թե Երևանի ավագանիում հիմա ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, այն խիստ մրցակցային է լինելու, և դրանից միայն կշահի մեր քաղաքը և քաղաքացին:

Այլապես, դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Բայց մենք վճռական ենք՝ գնալու այդ ճանապարհով, և համոզված ենք, որ այդ ճանապարհին նոր հաջողություններ են մեզ սպասում: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր երեկ անձնվիրաբար աշխատեցին մեզ հետ ընտրական տեղամասերում, և պաշտպանեցին ձեզնից յուրաքանչյուրի ձայնը:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ