ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր ազգային արժեհամակարգում «լավ ապրելն» է կյանքի գերիմաստը

Մեր ազգային արժեհամակարգում «լավ ապրելն» է կյանքի գերիմաստը
12.09.2023 | 08:06

Գերմանիայի տնտեսությունը երկու եռամսյակ շարունակ անկում է գրանցում, այսինքն, տնտեսությունը ռեցեսիայի մեջ է: Գնահատականները դրական չեն, և անկումը կարող է շարունակվել: Հիմնական պատճառներն են՝ աշխատուժի պակաս (տարեկան լրացուցիչ 400 հազար աշխատողի կարիք կա), հումքի մատակարարման խնդիրներ, այդ թվում՝ թանկ էներգառեսուրսներ, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին աճող անկայունություն տարածաշրջանում և մարդկանց կողմից բացասական սպասելիքներ, հետևաբար, եկամուտների խնայողության աճ, տնտեսության մեջ՝ առևտրաշրջանառության անկում:

Ինչով է այս ամենը էական: Նրանով, որ այս համատեքստում աճող հանրային դժգոհությունը բերում է աջ ծայրահեղական ուժերին աջակցության մեծացման, մասնավորապես, ,,Այլընտրանք Գերմանիային կուսակցությունը հարցումներով երկրորդ տեղում է, իսկ որոշ շրջաններում՝ նույնիսկ առաջին:

Նմանատիպ գործընթացների հետևանքով էր, որ Գերմանիայում իշխանության եկավ Գերմանիայի աշխատավորների ազգային սոցիալիստական կուսակցությունը (Հիտլերի կուսակցությունը):

Գերմանիայում ինչքան վատանում է մարդկանց կենսակերպը, այնքան ավելի են ազգայնական տրամադրությունները աճում, ինչը բնական է և ռացիոնալ:

Հայաստանում, ինչքան վատանում է մեր կենսակերպը այնքան արտագաղթն է մեծանում՝ ազգայնական տրամադրությունների աճի և ազգայնական կուսակցությունների հեղինակության բարձրացման փոխարեն: Ես սա բացատրում եմ քաղաքական ազգ չլինելով, բացատրում եմ նրանով, որ մեր ազգային արժեհամակարգում «լավ ապրելն» է կյանքի գերիմաստը, այլ ոչ թե, օրինակ, արժանապատիվ և սեփական պետության մեջ ապրելը: Սրան զուգահեռ, քաղաքական ազգային ուժերի վատ ու չհամակարգված աշխատանքն է, որ այս վիճակում փոփոխություն չի բերում:

Մարդիկ կարող են հակադարձել, ասելով, թե ԱՄՆ-ում գերմանացիները ամենաշատն են, վերջին տվյալներով՝ շուրջ 45 միլիոն, հետևաբար, նրանք էլ են արտագաղթում: Հիրավի այդպես է, սակայն, դրան զուգահեռ, այնտեղ ինքնապաշտպանական գենետիկ հիշողությունը արթուն է և համախբում է մարդկանց սեփական շահեր սպասարկող քաղաքական ուժերի շուրջ:

Հայաստանի ներկա վիճակում միայն ազգային ուժերն է, որ պետք է հեղինակության աճ գրանցեին, միջավայրը ավելի քան դրան նպաստող է: Իսկ քանի որ դա տեղի չի ունենում, կնշանակի, որ ի լրումն վերևում գրված խնդրի (քաղաքական ազգ չլինելը), ազգային քաղաքական ուժերը ձախողում են հանրության հետ ամնօրյա աշխատանքը: Ազգային օրակարգով քաղաքական ուժերը վստահաբար կարող են հաջողել և իշխանափոխություն կազմակերպել մոտ ապագայում: Ընդամենը հանրության հետ պետք է շարունակաբար գիտելիքահեն կազմակերպված աշխատանք իրականացնել:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ