ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒշադրություն. ամեն Նատաշա դեռ ռելոկանտ չէ

ՈՒշադրություն. ամեն Նատաշա դեռ ռելոկանտ չէ
19.08.2023 | 19:12

Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից և Զանգեզուրի «էկոլոգիական աղետալի» իրավիճակի մասին ներկայացրել «Բաքու TV» - ի ռեպորտաժում։

Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։

Նկարում այդ գործակալն է, որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավելի աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։

Նկարներում տես «Բլոկնոտ» պարբերականի գլխավոր խմբագրին Դմիտրի Նոսկովին հարցումս և նրա պատասխանը։

Ըստ այդմ, հրաժարվեցի Նատաշայի հետ նույնիսկ շարունակել զրույցը և էջը արգելափակեցի։

Երեկ ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպաններ օգնելով նկարահանումները Սյունիքի, այդ թվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine, հարցազրույցներ են տվել «ԲաքուTV» - ին։

«ԲաքուTV»-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է, որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնողներ։

Չգիտեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն-ը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվել է, թե ո՞նց և որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։

Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն հարցազրույց են տվել տվյալ անձին։ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Inga Zarafyan-ը ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս և ինչ-որ «Բլոկնոտ․ռու»-ի թղթակից էլէկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զարաֆյանը հանդիպել է և հարցազրույց տվել։

Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով «ԲաքուTV»-ի էկրանին, Զարաֆյանն անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին:

Նա նամակ է գրել ՀՀ արտգործնախարարին և ՌԴ դեսպանին Հայաստանում։ Նամակի բովանդակությունը տես հղումով https://www.ecolur.org/ru/news/sos/15096/...

Տեսանյութում զետեղված է նաև Քաջարանի բնակիչ Alberto Atayan (նկարում ձախից է կանգնած, ձեռնափայտով) հարցազրույցը, որին ևս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։ Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի այդ (նկարի մեջտեղում), ըստ Աթայանի, Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միռ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան (Тигран Галстян) ։

«Միռ» հեռուստաընկերությունից ճշտել եմ. Տիգրան Գալստյանն աշխատում է, որպես ինժեներ։

Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, թե նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարահանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ կարձագանքի։

Հ․Գ․ Տիգրանն արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։

Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը Vladik Martirosyan։ Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս` իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես Ալբերտո Աթայանը։

Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետևյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը և բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար և ավելի ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում դրամաշնորհային, ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչու՛ են այդքան հեշտ համաձայնվել հարցազրույց տալ անհայտ կայքին, որտեղ Խոխլովա Նատալյա անունով հեղինակ նույնիսկ գոյություն չունի։

«Բաքու-TV»-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որից հետո հավանական է Որոտանի և Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուիժն արդեն դիրքավորված է, կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց «Լաչինի մարդասիրական միջանցքի» սցենարը և թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարևոր երթուղիները:

«Բաքու – TV»-ն օրերս նաև Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արևմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաև այս նշածս ռեպորտաժում։

Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման ռազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։

Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման և նրա իշխանության պահպանման վրա կենտրոնացնելու պատճառով։

Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ․Գ․ Պետք չի չէ՞ հուշել ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել. ու՞ր է գնացել, էլ ու՞մ հետ է կապ հաստատել և այլն ․․․

Միայն մի քանի վարկյան եմ դնում այդ ադրբեջանական ռեպորտաժից։

Դիտվել է՝ 6364

Մեկնաբանություններ