ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ոչ մի կողմի վրա այլևս հույս դնել չի լինի

Ոչ մի կողմի վրա այլևս հույս դնել չի լինի
13.07.2023 | 23:07

Էրդողանը Վիլնյուսում բարձրաձայնել է ռուս խաղաղապահների 2025թ. հեռանալու պարտավորության անխափան կատարման անհրաժեշտությունը: Փաստորեն, մնաց մի մեկուկես տարի: Շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ բանակցությունների արդյունքը դեռ զրոյական մակարդակի վրա է: Ի դեպ, պայմանագիր կնքելը մի բան է, դրա իրագործման մեխանիզմներ ստեղծելը լրիվ այլ գործ է: Պատմության փորձը ցույց է տալիս, որ կնքված պայմանագրերի լրիվ իրականացման տոկոսը շատ ցածր է: Դասական օրինակը 1939 թ. Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր, որը խորհրդագերմանական չպատերազմելու մասին էր: Կանխազգում եմ, որ ինչ էլ ստորագրվի Արցախի մասով, թուրքական տանդեմը չի կատարելու: Ժողովուրդն էլ ռուսական զորքի հեռանալուց հետո, բացառված չէ, որ դրանից էլ առաջ հեռանալու է Արցախից: Թերևս, ոչ մի կողմի վրա այլևս հույս դնել չի լինի: Արևմուտքը կերակրում է կոչ-հայտարարություն-որոշումներ-ցավակցություններով, ռուսական կողմը այնպես է խրված, որ հիմա ռեսուրս չունի ակտիվություն ցուցաբերելու համար, և հայտնի չի՝ ինչ է անելու: Իրանը ևս հանուն մեզ պատերազմի մեջ չի մտնի: Այն, որ ասում են մեր փրկությունը մեր հզորության մեջ է, և որը ես լուրջ չէի համարում, հիմա կարծում եմ, որ միակ լուծումն է: Նայում եմ հեռուստացույցով բանակի մասին հաղորդումը՝ զինվորականները ցույց են տալիս իրենց վարպետությունը, դա լավ է, բայց ժամանակակից պայմաններում անվտանգության առումով ոչ մի նշանակություն չունի: Մեկ ու կես տարում, եթե Հայաստանը կարողացավ ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ, որոնք կերաշխավորեն հակառակորդի ոչնչացումը կամ կործանարար պատասխան հարվածը, պետությունը կմնա, Արցախում էլ հայեր կապրեն:

Ի դեպ, Իսրայելի գոյության միակ գրավականը միջուկային զենքն է, որին նա տիրապետում է 1973-ից: Իհարկե, Հայաստանը նման զենք ունենալու շանս չունի, բայց ես հավատում եմ, որ հայ գիտնականների հավաքական միտքը, Սփյուռքի մասնագետների օգնությամբ, ինչ-որ բան կարող է անել: Դա պետք է լինի պետական հովանավորությամբ: Ավտոմատներով խրոխտ քայլերթը ոչ մի բան է: Ճանապարհների և ջրամբարների կառուցումը, դպրոցների վերանորոգումը նույնպես լավ է, բայց ո՞վ է մնալու դրանք վայելելու համար:

Վերջերս անընդհատ հիշում եմ լազերային զենքի մասին, չնայած որ դրա մասին աղոտ պատկերացում ունեմ: Ժամանակը շատ քիչ է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3226

Մեկնաբանություններ