ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հանցագործության մասին հաղորդում Փաշինյանի կողմից՝ Փաշինյանի դեմ

Հանցագործության մասին հաղորդում Փաշինյանի կողմից՝  Փաշինյանի դեմ
20.06.2023 | 22:05

Գլխավոր չհրամանատարը ասում է՝ պատերազմի ընթացքում մեկ տասնյակից ավելի անգամներ Օնիկ Գասպարյանը ինձ կեղծ զեկույցներ էր ներկայացրել, ու շարունակում է, թե՝ լսեցի Օնիկ Գասպարյանի Շուշիի մասին զեկույցը։

Այսինքն, Փաշինյանի նշանակած ԳՇ պետը պարտվել է մարտի դաշտում, չի ունեցել ոչ մի միտք, թե ինչպես փոխել պատերազմի ընթացքը, և դեռ մի հատ էլ կեղծ զեկուցներ է ներկայացրել անվտանգության խորհրդին։ Ու այսքանից հետո նրան Փաշինյանը չի հեռացրել աշխատանքից ու թողել է մինչև վերջ հանձնի ու "զեկուցի"։

Հիշեցնեմ, որ արցախյան առաջին պատերազմում, երբ Մարտակերտի պաշտպանության հրամանատարը Շուշին ազատագրած գեներալ Կոմանդոսն էր, և երբ Մարտակերտը թշնամին գրավեց, անմիջապես Կոմանդոսին հանեցին հրամանատարի պաշտոնից և ուղարկեցին թոշակի։

Ցույց տվեք պատերազմի ժամանակ Փաշինյանի կատարած գեթ մեկ կադրային հեռացում: ՉԿԱ՛, իսկ սա խոսում է նրա անպատասխանատվության և հանցավոր անգործության մասին։

Կարծում եմ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է թե ով է պարտության գլխավոր մեղավորը, բայց հատուկ նիկոլականների համար այս ամենը պրոյեկտեմ պարզ օրինակի վրա:

Պատկերացրեք՝ դուք գործի եք ընդունում մի չոբանի, ով ձեր զեմլյակն է, և ում ճանաչում եք։ Առաջին օրը ձեզ տեղեկություններ են հասնում, որ գայլերը հոտից մի քանիսին կերել են, բայց ձեր զեմլյակ չոբանը ձեզ զեկուցում է, թե նման բան չկա։ Բայց երեկոյան հոտը հաշվելուց տեսնում եք, որ իսկապես պակաս է, ու չոբանը ձեզ խաբել է։ Ասում եք՝ դե լավ, մարդա, ոչինչ։ Հետո 44 օր շարունակ չոբանը ձեզ ասում է՝ ամեն ինչ լավ է, իսկ դուք ամեն անգամ հաշվում ու տեսնում եք, որ նա խաբում է։ Ու մի օր չոբանը զեկուցում է, որ հոտն ընդհանրապես չկա, ու այդքանից հետո էլ դուք դեռ շարունակում եք այդ չոբանին պահել աշխատանքի, թեկուզ և հոտը արդեն չկա։

Եթե այսքանից հետո էլ մարդը չհասկացավ թե ով է մեր պարտության գլխավոր մեղավորը, ուրեմն ինքը անհույս է, և զոմբի բառը իր համար ամենաճշգրիտ որակումն է։

Հ.Գ. Այս ամենը իրականում Փաշինյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է Փաշինյանի դեմ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ