Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանը նորովի դեմոնիզացնելու հնարավորություն

Ռուսաստանը նորովի դեմոնիզացնելու հնարավորություն
07.06.2023 | 13:24

Ջրամբարը չի փլուզվել կոնկրետ հրթիռային հարվածի արդյունքում, թեև Շառ Միշելը, դեռևս անկողնում, «գիտեր» ամեն ինչ։ Իրական պատճառը երկարատև հրետակոծություններն ու Դնեպրոհէկի ամբարտակի փականների բացումն է եղել ուկրաինացիների կողմից, ինչի արդյունքում ջրի ծավալը շեշտակի ավելացել է` հանգեցնելով երկարատև հրետակոծությունից խարխլված ամբարտակի փլուզմանը։

Կարևոր է հասկանալ, թե ում էր ավելի ձեռնտու աղետը։

1. Ղրիմի ջրատարի հետագա գործունեությունը, որն ունի գյուղատնտեսական ահռելի նշանակություն, հայտնվել է վտանգի տակ։

2. Եթե հետագա փլուզումը կրիտիկական չափեր ընդունի, խնդիրներ կառաջանան Զապորոժյեի ատոմակայանի հետագա շահագործման հարցում։ Բարեբախտաբար, ատոմակայանը այժմ գործում է 30% հզորությամբ։

3. Վերջին օրերի ուկրաինական գովազդված հակագրոհի ձախողման և ահռելի կորուստների ֆոնին սա լրատվական օրակարգը այլ կողմ ուղղորդելու հնարավորություն է։

4. Որոշ, հատկապես ուկրաինական տելեգրամ ալիքներ նշում են, թե սրանով ռուսներն իբր փորձում են կանգնեցնել ուկրաինական հակագրոհը, բայց սա լայն արձագանք չգտավ անգամ ուկրաինական լսարանի մոտ։ Պատճառն այն է, որ հակագրոհի հիմնական ուղղությունները ջրամբարից վերև են, դեպի հյուսիս- արևելք, իսկ ջրամբարի փլուզումից տուժում է հարավը` Խերսոնի շրջանը։

5. Արևմուտքը, ուկրաինական խնդրի նկատմամբ հետաքրքրության անկման ֆոնին, Ռուսաստանը նորովի դեմոնիզացնելու հնարավորություն է ստացել։ Եթե գազատարի և Ղրիմի կամրջի պայթեցումը, Կրեմլի վրա ԱԹՍ-ով գրոհը վերագրել են Ռուսաստանին, Կախովկայի ջրամբարի փլուզումն ի՞նչ է, որ չվերագրեն, հատկապես, որ մարդկանց հիմարացնելու հարցում միշտ էլ անմրցելի են եղել։ Ու որևէ մեկն այլևս չի հիշի, որ թե՜ Ռուսաստանի, թե՜ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարները ամիսներ շարունակ թմբկահարում էին հնարավոր աղետի մասին, իսկ «հումանիստ» Արևմուտքը, լուռ ու անտարբեր, կարծես չի էլ նկատել դա։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 6841

Մեկնաբանություններ