ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի

Տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի
24.05.2023 | 23:02

ՔՊ տխրահռչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկած է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք` պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում:

Հատուկ մանրումեծ ՔՊ-ականների համար նորից եմ ասում, եթե իրական խաղաղություն եք ուզում` ուրեմն կարողացեք պաշտպանել ձեր պետության շահերը:

Եվ մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա:

Որովհետև տեսակով տգետ եք և դավաճան:

Որովհետև չգիտեք, թե ինչ բան է պետություն ղեկավարելն ու Հայրենիք պահելը:

Որովհետև չգիտե´ք ժողովրդի իրական անվտանգության անփոխարինելի արժեքը:

Որովհետև չե´ք հասկանում, թե որն է մեր ազգային շահը:

Որովհետև տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի:

Դուք այդպես էլ չեք հասկանա մեր խաղաղասեր ու արժանապատիվ ժողովրդի իրավական պայքարի իմաստը: Դուք ցանկանում եք նրան վերածել ոգով ստրակացած, կոտրված ու կախյալ մի զանգվածի, որը չկարողանա իր Հայրենիքում տեսնի ու կառուցի իր ապագան:

Հասկացեք վերջապես, ա´յ անուղեղ կամակատարներ: Ընդդիմությունը պատերազմ չի ցանկանում, դրա համար էլ փորձում է բռնել ձեր դավադիր ձեռքը, որը տարեցտարի ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ է դրել մեր բոլորի երկիրը:

Նախորդ իշխանությունները խաղաղություն էին բերել, պատերազմի վտանգը հեռու էր յուրաքանչյուր հայի տանից:

Պատերազմի գաղափարից նույնիսկ մեր թշնամին էր վախենում:

Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա:

Եվ հիշե´ք, որքան էլ, որ ճամարտակեք, փաստը մնում է փաստ:

Դու´ք եք պատերազմը և նրա սպառնալիքը փաթաթել մեր ժողովրդի գլխին:

Դու´ք եք հանձնել մեր անվտանգության գոտիները` դիմացը ոչինչ չստանալով:

Դու´ք եք փոշիացրել մեր ժողովրդի անվտանգության ներքին ու արտաքին ռեսուրսները:

Դու´ք եք հրահրել ներքին անհամերաշխության խուլիգանական քաղաքականությունը:

Դու´ք եք խաբել և դավաճանել Արցախին ու Հայաստանի ողջ ժողովրդին:

Եվ այդ պատմական փաստից ու պատասխանատվությունից փախչելու տեղ չե´ք ունենալու:

Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի (աշխատավարձի) խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու, և դուք մեն-մենակ եք մնալու ձեր դավաճանական կենսագրության հետ:

Առայժմ այսքանը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ

­յու­ջե