ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլը չի «սարքում» ձեր գլխին, դու՛ք եք «սարքում» ձեր գլխին

Նիկոլը չի «սարքում» ձեր գլխին, դու՛ք եք «սարքում» ձեր գլխին
22.05.2023 | 22:43

Խոսքս ուղղում եմ բոլոր լրատվամիջոցներին. դուք չե՞ք հոգնել Նիկոլի մամուլի ասուլիսներին մասնակցելուց, լուսաբանելուց, քննարկելուց, սոցիալական ցանցերում այդ տաֆտալոգիաները, նույնաբովանդակ խոսքերը լցնելուց:

Ես արդեն վերջնականապես համոզվում եմ, որ Հայաստանում ապրող ժողովրդի մի զգալի հատված մազոխիստ է, գուցե նաև` գենետիկորեն խոխանցվող:

Ընտրել եք Նիկոլին ու «վայելում» եք նրա, նրա ընտանիքի անդամների ու նրա մերձավոր շրջապատի, համախոհ գոյանքների արարքները, գործողությունները, ցոփ կյանքը, ստերը, բլթոցները, մտքի արգասիքներն ու հաճույքից վնգստում կամ էլ որերորդ անգամ զարմանում նույն բաները լսելուց ու որերորդ անգամ նրան սկսում անիծել:

Ինչ է, չգիտեի՞ք ինչ է ասելու:

Ի՞նչ նոր բան լսեցիք, կամ ի՞նչ նոր բան ասaց, որ դուք տեղյակ չէիք:

Մի՛ լսեք, էլի, դրան, մի՛ լուսաբանեք, մի՛ տարածեք դրա տաֆտալոգիաները կամ կրուտիտները՝ բոյկոտեք, անտեսեք, արհամարհեք:

Ասե՛մ, Նիկոլը չի «սարքում» ձեր գլխին, դու՛ք եք «սարքում» ձեր գլխին՝ նրան ընտրելով, նրան հարող քաղաքական ուժերին ու գործիչներին գովերգելով և հանդուրժելով, Աշոտիկի Արցախում «աննախադեպ» ծառայությունով, ծառայությանը նմանվող երևույթով ժամանակին հիանալով ու գովերգելով:

Գիտեիք, չէ՞, որ ասելու է.

-պատրաստ են քննարկել ադրբեջանցի թուրքերին վերադարձնելու հարցը, որոնցից մեկը նույնիսկ մեղադրվում է ՀՀ քաղաքացու սպանության մեջ,

- որ պատրաստ են Տիգրանաշենն ու մյուս 7 գյուղերը հանձնել Ադրբեջանին,

- որ պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս,

- որ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը,

-որ...

Որ, իհարկե, իր տղան որոշումը կայացրել է առանց իր գիտության, և որ ինքը ցուցում չի տվել իրավապահներին ու ընդհանրապես չի միջամտում նրանց գործունեությանը:

Ինքը միայն ու միայն սուպեր «օրինապահ» է...

Դե հերի՛ք եղավ, բոյկոտե՛ք, էլի, ԱԺ մանդատները շպրտե՛ք, էլի, հերիք չեղա՞վ:

Ինքնասիրության փշրանքներ է՞լ չեն մնացել:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ