ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ավրորան»՝ հանուն Արցախի

«Ավրորան»՝ հանուն Արցախի
14.01.2023 | 10:53

Քանի որ,ՀՀ վարչապետի աթոռին սոսնձվածը ոչինչ չի ձեռնարկում մեր հայրենակիցներին օգնելու համար, ինձ նման մտահոգ քաղաքացիները փնտրում են ելքեր՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով։ Ավելի քան պարզ է, որ ՄԱԿ-ի ԱԽ չդիմող Հայաստանը ներկայացնող տիպերը ոչ միայն ոչինչ չեն անելու, այլև տարատեսակ մութ դավեր են հյուսում Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ։ Շատերը մոռանում են մի հզոր միջոցի մասին, որին, սակայն, տիրապետում է Ռուբեն Վարդանյանը. դա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է՝ իր դափնեկիրներով։


Ամեն տարի «Ավրորան» դիմում էր մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք, արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով, բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ 2016 թվականից սկսած «»Ավրորա մրցանաբաշխության հաղթող դափնեկիր են ճանաչվել Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան, Չո կա Աունը, Միրզա Դինան, Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջուլիեն Լուսենգեն, Ձամիկա Աֆղանին։ Խիզախ, աննկուն, մարդասեր, ազատատենչ այս մարդիկ իրենց կյանքի զգալի հատվածը նվիրել են կարիքի, հետապնդման, մահվան, սովի սպառնալիքի ճիրաններում հայտնված մարդկանց օգնելու աստվածահաճո գործին։

Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը կարող են առանց երկընտրանքի դիմել «Ավրորա» մրցանակաբաշխության հերոսներին, մրցանակակիրներին, ընտրող հանձնաժողովի անդամներին՝ առաջարկելով նրանց գալ Հայաստան և սննդամթերք բարձած շարասյան առջևից գնալ դեպի Շուշիի մոտ ծվարած կեղծ բնապաշտպանների որջ։ Վստահ եղեք, որ նման հեղինակավոր անձանց մոտենալու լուրը կլինի Իլհամի և դրա հետ համագործակցողների լիակատար ֆիասկոն։


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 13531

Մեկնաբանություններ