Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սրանք դեմոկրատներ չեն, այլ «տերմինատորների ու սորոսական կործանիչների» բանակ

Սրանք դեմոկրատներ չեն, այլ «տերմինատորների ու սորոսական կործանիչների» բանակ
15.07.2024 | 08:13

Բայդենն իր կասկածելի «դեմոկրատ» կոչեցյալների թիմով, անգլոսաքսերի «հաբրգած զորախմբով» և եվրոպական զանազան-զարմանազան բյուրոկրատական, կամակատար, կոռումպացված չինովնիկական ծերակույտով ու զանազան բերբոկանմաններով հանդերձ նոր, հերթական մահափորձը կազմակերպեց՝ Դոնալդ Թրամպի նկատմամբ:

Սա արդեն նրանց համար սովորական աշխատաոճ ու ապրելակերպ է դարձել՝ հանուն իշխանության ու ողջ աշխարհը կառավարելու մարմաջի, բուռն ձգտման ու տենչանքի:

Էկոլոգիական աննախադեպ աղետի հետևանքներով Հյուսիսային գազատարի պայթեցման, Ռուսաստանի մի շարք քաղաքական-հասարակական գործիչների, Սլովակիայի նախագահի մահափորձերից, սպանություններից և Իրանի նախագահի հետ կապված ողբերգական աղետից հետո` համեմված ուկրաինական հրահրված, հարկադրական պատերազմի «սոուսով», մարդկային աննախադեպ կորուստներով...

Իմ կարծիքով սրանք դեմոկրատներ չեն, սա դեմոկրատիա չէ, այլ «տերմինատորների ու սորոսական կործանիչների» բանակ:

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3763

Մեկնաբանություններ