Արցախը Հայաստան էր և Հայաստան է՝ նույնիսկ առանց հայ բնակչության։ Ովքեր դա չեն գիտակցում՝ ռազմավարությունից, միջազգային քաղաքականությունից և դիվանագիտությունից շատ հեռու են։ Ովքեր դա չեն հասկանում՝ գաղութարար ուժերի մտավոր զոհերն են։
Ամբողջ Արցախը, այսինքն՝ Հայաստանի մոտ մեկ չորրորդը ենթարկվել է բռնագաղթի և հայաթափման։ Իսկ այժմ բռնագաղթի և հայաթափման վտանգը դամոկլյան սրի պես կախվել է ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա։
Ցեղասպան թշնամու հետ համագործակցող փաշինյանական խունտան առայժմ բացեիբաց հրապարակել և ակնարկել է արդեն ՀՀ-ից հայության բռնագաղթի նախնական գործողությունները՝ հետևյալ հաջորդականությամբ.
1. Տավուշի սահմանամերձ գյուղերի հայաթափում և բռնագաղթ։ Ադրբեջանական զորքի մուտք և ամրացում Տավուշում։
2. Հայ ուսանողության և գիտակրթական հաստատությունների բռնագաղթ մայրաքաղաք Երևանից։ Օտար երիտասարդ տարրի ներմուծում Երևան։
3. Տիգրանաշենի հայաթափում և բռնագաղթ։ Ադրբեջանական զորքի մուտք Տիգրանաշեն։
Նույն գործողությունները փուլ առ փուլ փորձելու են իրականացնել ՀՀ-Ադրբեջան ողջ սահմանի երկայնքով։ Բռնագաղթն ու հայաթափումը տարածվելու են, նախևառաջ, Սյունիքի և Սևանի ավազանի հայկական բնակավայրերի վրա։
Այսօր փաշինյանական խունտայի դեմ պայքարը պայքար է հայության բռնագաղթի և հայաթափման դեմ։
Բռնագաղթից փրկվելու լուծումը Հայկական իշխանության հաստատումն է և Հայկական բանակի վերածնունդը։
Արմեն Այվազյան