Պատասխանատվությունը ոչ ոք չի տալիս, դա վերցնում են կամովին:
Այս արատավոր ընթացքը կասեցնելու և դրա հետևանքները կրելու պատասխանատվություն ոչ ոք չի ուզում ստանձնել:
Այս արատավոր ընթացքը կասեցնելու ամենահավանական եղանակը պատերազմն է, իսկ հաղթական պատերազմը լինելու է միմիայն խիստ կազմակերպվածության մեջ: Հետևաբար, իշխանափոխությունը խաղաղ ճանապարհով պահանջում է խիստ կազմակերպվածություն և ներառական գործընթաց, որը նաև պետք է ապահովի ենթադրյալ պատերազմի հաղթական ելքը:
Կրկնում եմ, այլ ճանապարհ չկա: Այլընտրանքը ներկայի արատավոր ընթացքն է՝ ստորացում և պետականության կորուստ:
Կազմակերպվածությունը իր հերթին պահանջում է պատասխանատվություն ստանձնելու ցանկություն ունեցողների միջև պայմանավորվածություններ և պարտավորությունների ստանձնում: Առանց պարտավորությունների ստանձնում՝ կազմակերպվածություն չի լինում:
Սա է ճանապարհը: Անհատական ջանքերը զորու չեն կասեցնելու այս արատավոր ընթացքը: Խավարին հնարավոր է հաղթել լույսով: Իսկ լույսի աղբյուրը գիտելիքն է, ով մերժում է գիտելիքը՝ ունակ չէ պատասխանատվություն ստանձնելու:
Այս գրառումն էլ գիտելիքի ծնունդ է, եթե չընկալեք սա, ուրեմն պատրաստ չեք կազմակերպվելու և պատասխանատվություն ստանձնելու: Լաց ու կոծով, անեծքով ու աղոթքով մեր խնդիրները չեն լուծվելու:
Հովհաննես Ավետիսյան