Բայց զգո՞ւմ եք, թե ինչպես է համոզում։
Ուղղակի գյուղացիները տեղյակ չեն, հավանաբար հեռուստացույց չեն ունեցել, որպեսզի հետևեն Արցախում և Սյունիքում ինչ ու ինչպես է եղել։
Կարճ ասեմ` Ադրբեջանը փուլերով է հասել իր ուզածին։ Նախ պայմանավորվել է, որ այսինչ տարածքը ստանա, մի փոքր հատվածի հարցը մնա հետո։ Կարճ ժամանակ անց փոքր հատվածը կամ զորքով է գրավել, կամ սպառնացել է գրավել։
Գյուղացիները ոգևորվել են, որ ճանապարհը կարող է մնալ մեզ, բայց ես ասեմ թե ինչպես է լինելու։ Փաշինյանը Ալիևի փոխարեն ինչ-որ բան ասելու համար ոչինչ է, շա՜տ մեծ ոչինչ, զրո։ Բայց Փաշինյանի համար կարևոր է թեկուզ փոքր հատված տալը, որից հետո գյուղացիները կկանգնեն կատարված փաստի առաջ, ու այլևս ոչինչ փոխել հնարավոր չի լինի։
Եթե պարզ լինենք` Փաշինյանը տալու է այն ամենը, ինչ պլանավորել է Ալին, դեռ կտա խաբելու և համոզելու միջոցով, հետո` սպառնալով ու պատերազմ հրահրելով։
Կներեք չէ՞, որ հեքիաթների չեմ հավատում:
Արա Պողոսյան