Վերջին ժամանակներում երկու նշանային իրադարձություն է տեղի ունեցել, ինչը հեռուն գնացող հետևանքներ է ունենալու։
1.Պետությունը՝ Իսրայելը, ռմբահարել է այլ պետության՝ Իրանի, դիվանագիտական ներկայացուցչությունը, և ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել։ Առաջ նման բան միայն տեռորիստական կազմակերպություններն էին անում։ Այսինքն, Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում։
2. Դրան ի պատասխան, Իրանն ուղղակիորեն, այլ ոչ թե իր պրոքսիների միջոցով, հարվածել է Իսրայելին։ Դա նույնպես նոր որակ է։ Ի դեպ, Իսրայելի ստրատեգիական հովանավոր ԱՄՆ-ը Իրանին պատասխան հարված չի հասցրել։
Ստեփան Դանիելյան