Ինչպես արդեն ակնհայտ էր երեկ, Թուրքիայում սկսված անկարգությունները, հատկապես՝ Վանում, տվեցին իրենց արդյունքը` իշխանությունները նահանջեցին և ընդդիմադիր քրդամետ կուսակցության թեկնածուն հաստատվեց Վանի քաղաքապետի պաշտոնում։
Վանի ժողովրդի սկսած անկարգությունները արդեն երեկոյան վերածվեցին իսկական տոնակատարության։
Այսպես է լինում, երբ ժողովուրդը որոշում է պաշտպանել իր շահերը։
Փաշինյան չէ, անգամ Էրդողանն է հաշվի նստում ժողովրդի որոշման հետ։
Իսկ Թուրքիայում իսկական փոփոխություններն առջևում են, եթե, իհարկե, Էրդողանը չորոշի ժամանակից շուտ նահանջել և Ֆիդանին նոր նախագահի պաշտոնակատար հռչակել։
Արա Պողոսյան