«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նոր որակի իշխանություն

Նոր որակի իշխանություն
29.02.2024 | 12:54

Ահա այսպիսին է Հայաստանի բանակցային կարգավիճակը. Հայաստանը՝ անկյուն քշված, թշնամին մյուսների հետ քննարկում է Հայաստանի ճակատագիրը։ Բնականաբար՝ իրեն հարմար ձևով։

Բեկում, իհարկե, հնարավոր է, բայց դրա համար պետք է նոր որակի իշխանություն, նոր որակի մոտեցումներ ու համաժողովրդական համախմբում նոր կառավարության շուրջ։

Այլ կերպ պարզապես հնարավոր չէ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ