ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»

«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»
23.08.2024 | 06:55

Երեկ իրիկնադեմին գնացել եմ մոտակա բանջարեղենի խանութ։ Ներսում ոչ ոք չկա։

Ձայնում եմ. «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ։ Գոնե մեկնումեկը»։

Ձայն հանող, արձագանքող չկար։

Մեկ էլ` ներս մտավ վաճառողը. բարձրահասակ, սիրունատես երիտասարդ էր։

-Տեսա մարդ չկա, ես էլ Վիլյամ Սարոյանի տողերը հիշեցի. «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ...»,- ասում եմ ժպտալով։

-ՈՒ՞մ,- հարցնում է զարմացած։

Տխուր է։

Հ.Գ. Գնումներ անելու ցանկությունս կորավ ու դատարկաձեռն տուն վերադարձա։

Կարինե Մելիքսեթյան

Դիտվել է՝ 11078

Մեկնաբանություններ