ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանի՝ բոլոր հավկիթները մի զամբյուղում դնելու քաղաքականությունը հերթական աղետն է

Հայաստանի՝ բոլոր հավկիթները մի զամբյուղում դնելու քաղաքականությունը հերթական աղետն է
24.07.2024 | 14:46

Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին:

Չգիտեմ ինչու պետք է Ադրբեջանը հիմա համաձայնի խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ մի վարչակազմի միջնորդություն-ճնշմամբ, որին մի քանի ամսվա կյանք է մնացել: Մանավանդ, որ ո՛չ Հարիսի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմի համար այս հարցն առանցքային չի լինելու, և Բաքուն հանգիստ կարող է սպասել:

Նույնը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որում Բայդենի վարչակազմը հետաքրքրված էր:

Այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը մինչ նոյեմբեր կնքելու միտքը, եթե նույնիսկ Վաշինգտոնինը չէր, ապա Բայդենի վարչակազմի շահերից էր բխում, քանի որ այն կարելի էր օգտագործել՝ որպես Բայդենի արտաքին քաղաքական ձեռքբերում ընտրություններին ընդառաջ (հիշեք Թրամփի՝ Իսրայելի և արաբական մի շարք երկրների հարաբերությունների կարգավորումը 2020թ. ընտրություններին ընդառաջ):

Հիմա այս հարցերը «անտեր» են մնացել, քանի որ Բայդենի ճնշումներից վախեցող չկա, բոլորին միևնույնն է՝ նրա «legacy»-ն ինչպիսին կլինի, և արդյոք նա կմնա՞ պատմության մեջ որպես պատմական կոնֆլիկտ լուծած մարդ, թե ոչ:

Թրամփի կամ Հարիսի գալը նոր արտաքին քաղաքականություն է ենթադրում, նոր առաջնահերթություններով և դերակատարներով: Հայաստանի հերթական սխալը եղել է դիվերսիֆիկացման բացակայությունը, անհեռատեսությունն ու սխալ հաշվարկը: Ակնհայտ էր, չէ՞, որ Բայդենի վարչակազմը հավերժ չէ, ոչ էլ ինքը՝ Բայդենը:

Իսկ Հայաստանի՝ բոլոր ձվերը մի զամբյուղում դնելու քաղաքականությունը հերթական աղետն է:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 11529

Մեկնաբանություններ