Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Որակապես նոր պլացդարմ աշխարհի հարստություններին տիրանալու համար

Որակապես նոր պլացդարմ աշխարհի հարստություններին տիրանալու համար
17.07.2024 | 09:50

Մարդկանց ավելի բարձրորակ հարատևման ձգտումը գեներացնում է մրցակցություն և պրոգրես, որի աստիճաններով մարդկությունը բարձրանում է վերև։

Կապիտալիստական հարաբերությունները որպես նման աստիճան, որը լոկալ էր և որը ծնեց արդյունաբերություն՝ իր աննախադեպ արտադրողականությամբ, ստեղծեց որակապես նոր պլացդարմ աշխարհի հարստություններին տիրանալու և դրանով մեծ թափի առաջընթաց կազմակերպելու համար։

Նման աննախադեպ հզորացմանը պետք էր որակապես նոր բնույթի կառավարում, որը արդեն չէր կարող հենվել միայն հասարակ մարդկանց ավանդական վախի վրա, այլ պետք էր աշխատեցնել նաև կառավարման մյուս էֆեկտիվ գործոնը՝ դոզավորված շահը հասարակ մարդկանց համար։

Այսինքն, նոր ծնվող և թափով զարգացող կապիտալիստական հարաբերություններն ու արդյուաբերությունը կայուն հարստացման ավելի ու ավելի հզոր աղբյուր դարձնելու համար հասարակ մարդիկ կարիք ունեին կրթվելու ու մասնագիտանալու։

Իսկ կրթված ու ավելի բարձր քաղաքակրթական մակարդակ ունեցող մարդկանցից կազմված հասարակությունը կայուն կլինի միայն այն պայմանով, որ դոզավորված շահի հետ միասին նրանց տրվի նաև դոզավորված իրավունք և դոզավորված ազատություն։

Կապիտալիստական հարաբերությունների հետագա զարգացումները ցույց տվեցին, որ քաղաքական ու հոգեբանական նկատառումներով շատ հարմար է այդ ամենին տալ դեմոկրատիա անունը։

Դրանից բացի, հարմար գտնվեց նաև այնպես ներկայացնել, որ դեմոկրատիա անվանյալը ոչ թե հարստանալու տենչի արդյունք է, շահի, իրավունքի ու ազատության հետ միասին, այլ հակառակը՝ իբր թե դեմոկրատիան է բոլոր տեսակի բարիքների աղբյուրը։

Դա նշանակում է նաև, որ մինչև հիմա Արևմուտքը հաղթող է եղել ուժի պատճառով, ոչ թե դեմոկրատիայի, քանի որ ուժն է ծնել դեմոկրատիա կոչեցյակը և ոչ թե հակառակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4503

Մեկնաբանություններ