ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայրենիքը ծայրահեղ վտանգի տակ է, մենք նստած զավզակություն ենք անում

Հայրենիքը ծայրահեղ վտանգի տակ է, մենք նստած զավզակություն ենք անում
26.11.2023 | 16:47

Քֆուր-քաֆար գրելով, մեր մայրերի ու քույրերի մոտ ինքներս մեզ վարկաբեկելով, չգիտեմ ինչ նկարներ սարքել-տեղադրելով, նիկոլ, Սերժ, Ռոբերտ ու եսիմ ում հայհոյելով, մեր սև բախտը անիծելով՝ հայրենիք չենք փրկի: ՈՒ մեր կատու հալով ինչքան էլ հայելուն նայելով մեզ առյուծ պատկերացնենք, չնեղանաք՝ հիմա կատվի դերում ենք:

Եթե բան եք գրում, դիպուկ ու հիմնավորված գոնե գրեք, որ արդեն ամեն ինչ անլրջության չվերածենք:

Կորցրել ենք հայրենիքի կեսը, հազարավոր մեզ պես քույրեր ու եղբայրներ ընկան, հայրենիքի մյուս կեսն էլ ծայրահեղ վտանգի տակ է, չնեղանաք՝ մենք նստած էստեղ զավզակություն ենք անում:

Էս անլրջությամբ չեք էլ պատկերացնում ինչ նվեր եք մատուցում նիկոլին ու իր մոտ աշխատող և իրեն պահող ընդդիմությանը։ Մինչ մենք էստեղ տարված ենք ապուշությամբ, իրենք սրըթաց իրականացնում են իրենց հրեշավոր ծրագիրը։

Կարո՞ղ ենք մի իրական բան անել էս խայտառակ իրավիճակից դուրս գալու համար, եկեք անենք, այլապես արդեն նմանվում ենք անզոր ու ստորացած պարտվածի, որն անզորությունից միայն հայհոյում է:

Երկու օր առաջ կրկին գնացի Եռաբլուր, երկար նստեցի էդ Սուրբ վայրում, հասկացա, որ մենք մեր պահվածքով, մեր այս ստորաքարշ վիճակով, նրանց առաջ ունեցած մեր պարտք ու պահանջով, ընդամենը ոչնչություն ենք:

Կներեք:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 3994

Մեկնաբանություններ