Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Պեղեցին ու գտան ավարտված ստահակին

Պեղեցին ու գտան ավարտված ստահակին
10.06.2023 | 20:01

Իրանի նման զգուշավոր երկիրը դեռ մինչև 2020 թվականի պատերազմը Ադրբեջանի հետ Խուդաֆերինի ջրանցքի, որն այն ժամանակ լրիվ մեր վերահսկողության տակ էր, համատեղ օգտագործման պայմանագիր էր կնքում։

Հիմա ո՞ր շան տղեն ինձ կարող է ապացուցել, որ պատերազմը և մեր պարտությունը հատուկ ծրագրված չէր։

Այսինքն միջազգային բոլոր հարթություններում ընդհանուր համաձայնությունը կար և մնում էր այն ընդամենը պարտադրել հայությանը։

Պետք էր մեկը, որը կկազմակերպի և կղեկավարի այդ արյունոտ թատրոնը , և գտան, պեղեցին այս ավարտված ստահակին։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ

>