ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էս ժողովրդին էս աղանդի ճանկերից հանելը անժամկետ և համբերատար գործ է

Էս ժողովրդին էս աղանդի ճանկերից հանելը անժամկետ և համբերատար գործ է
04.09.2024 | 14:01

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն:

Կամ համառ ու առանց թևաթափ լինելու մի քայլ առաջ կռիվ ես տալիս հարազատիդ համար, անկախ նրանից, թե նա ինչ է ասում և անում, կամ թևաթափ ես լինում և թողնում, որ կործանվի:

Հիշեք՝ դուք գործ ունեք աղանդի հետ, որը հասել է իշխանության: Այն, ինչ դիտարկում եք և զարմանում, մեկին մեկ կրկնում է տոտալիտար աղանդավորական մերժողականության և հպատակության մեթոդաբանությունը:

Էնպես որ, կամ աղանդը՝ ձեզ, կամ դուք՝ աղանդին: Եթե համակերպման ու ինքնախաբեության ռեժիմն ավելի կոնֆորտ է իմացեք, որ աղանդի կողմից հարազատին կլանելուց հետո հերթը ձեր երեխայինն է, անկախ նրանից, թե դուք ինչ դաստիարակություն և արժեքներ եք սերմանում նրա մեջ: Դրանք բոլորը մերժման և սնանկացման ենթակա են լինելու, երբ երեխան դառնա սոցիալական միավոր, որովհետև աղանդից դուրս սոցիալական միավորը, ինքնին սպառնալիք է աղանդի համար, եթե չի տեղավորվում այսօր քաղաքական աղանդ դարձած իշխանության նարատիվների մեջ և չի ծառայում դրանց:

Ձեզ կթվա, թե գույները խտացնում եմ կամ երեխաների մասով սուր եմ խոսում: Հոգ չէ, լսեք իշխանություն դարձած աղանդավորական առաջնորդի քարոզը կրթօջախներում, որտեղ հայրենասիրության կոնցեպտը, կուզեք՝ ռազմահայրենասիրութունը, որի հիմքն ու հենքը քոնն ունենալն է, այն պաշտպանելը, այն ճանաչելն ու նվիրվելը, այն փոխանցելը, այլևս որակվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք և փոխարինվում «լավ ապրելու» կոնցեպտով:

Թե բա՝ «հայրենիքը պետությունն է», անկախ նրանից՝ քո հայրենիքն է, թե չէ, եթե պետությունդ է ուրեմն հայրենիքդ էլ է: Ուշադիր եղեք, թե ինչ կարող են անել ձեր սերունդների հետ: Եթե ձեզ վրա կիրառվող քարոզչաաղանդավորական վարժությունների նկատմամբ դուք ունեք քիչ թե շատ պաշտպանական իմունիտետ, կրկին ուշադիր եղեք, որ բաց չթողնեք այն պահը, երբ այլևս չեք ճանաչի ձեր իսկ սերունդներին, երբ աղանդը նրանց անճանաչելիորեն կդեֆորմացնի՝ դարձնելով X պետությունը հայրենիք համարող և միայն լավ ապրելու ձգտումով մի քաղաքական աղանդավորականության զոհ:

Ժամանակակից երկրները քանդվում և կլանվում են ոչ միայն զենքով, դա արվում է վերջում՝ որպես ավարտական ակտ: Երկրները նախ քանդվում և դեֆորմացվում են այն իբր իրենցը համարողների ուղեղներում:

Կրկին՝ սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի դեմ պայքարը: Էս ժողովրդին էս աղանդի ճանկերից հանելը անժամկետ և համբերատար գործ է, ոչ թե ծառայության մատուցում կամ ապրանքի առաքում, որից ոմանք գոհ կմնան, ոմանք էլ, դժգոհ ու անգիտակից, կրկին կանցնեն իրենց առօրյային, որտեղ ատամները սրած նրանց սպասում է հենց նույն սոցիալ-քաղաքական իշխանական աղանդը՝ քարոզի ծարավով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ